Ադամ Նավալկա. Հայերի մարտավարությանը պատրաստվել էինք
Նմանատիպ
Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ադամ Նավալկան ամփոփեց Հայաստանի ընտրանու հետ Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի հանդիպումը (6:1):
Հանդիպման մասին
«Շատ ուրախ եմ, որ այսօր հաղթեցինք: Գոհ եմ իմ բոլոր ֆուտբոլիստների խաղից: Բոլորն էլ կռվեցին խաղադաշտում: Լավ էր, որ խուսափեցինք դեղին քարտերից: Վերջին երկու հանդիպումներից հետո մտավախություն կար, որ կորցրել ենք նախկին խաղը, սակայն այսօր կրկին ամեն ինչ նորմալ էր»:
Լևանդովսկու ռեկորդը
«Շնորհավում եմ Ռոբերտին: Նա դարձավ Լեհաստանի պատմության լավագույն ռմբարկուն: Սա դեռ նրա վերջին խոսքը չէ, ամեն ինչ առջևում է»:
Կրիխովյակի ելույթը
«Ուրախ եմ, որ նա կազմ է վերադարձել: Գժեգոժը հիանալի է տեսնում դաշտը և լավ տվյալներ ունի: Նա նույնպես հաջող ելույթները կշարունակի»:
Վոյցեխ Շչեսնիին ու Կարոլ Լինետին խաղադաշտ դուրս բերելու պատճառները
«Խաղից առաջ ամեն ինչ ծրագրում ենք ու ըստ դրա կազմն ընտրում: Բայց դա չի նշանակում, որ մյուս ֆուտբոլիստները պատրաստ չէին հանդիպմանը»:
Խաղի ընթացքը
«Այնպես չէ, որ ամբողջ խաղն ընթացավ մեր թելադրանքով: Կային դրվագներ, որոնք մեր ուզածի պես չէին զարգանում, սակայն իմ ֆուտբոլիստները բարձր մոտիվացիա ցուցադրեցին և հաղթեցին»:
Հայաստանի հավաքականի մասին
«Հետաքրքիր հավաքական է: Սպասում էի, այն ամենին, ինչ տեղի ունեցավ: Մաղթում եմ, որ Հայաստանի հավաքականը հաջորդ մրցավեճերում ավելի հաջող ելույթներ ունենա»:
Հայաստանի հավաքականի հարձակվողական կազմն անակնկալ չէր
«Հայերը խաղում էին 4-4-2 տակտիկական սխեմայով, որը մենք սպասում էինք և դրա շուրջ համապատասխան աշխատանք էինք կատարել»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում