Հայաստանը շնորհակալ է Իրանին՝ ԼՂ հարցում ցուցաբերած դիրքորոշման համար. ՀՀ վարչապետ
Նմանատիպ
Հայաստանը և Իրանը վերահաստատել են բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ նման հայտարարությամբ Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հանդես է եկել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Ամրագրել ենք, որ շահագրգռված ենք իրանական բիզնեսի, կապիտալի՝ Հայաստան ներգրավվելու հարցում, այն արտոնյալ ռեժիմները, որ ունի Հայաստանը՝ պատրաստ ենք բաց տրամադրել մեր իրանական գործընկերներին, երկկողմ հաստատել ենք, որ պատրաստակամ ենք մեծացնել հայ-իրանական հարաբերությունների ծավալները և հաստատակամ ենք վերացնել այդ ճանապարհին առաջացած խոչընդոտները, խոսել ենք տարածաշրջանային հնարավոր համագործակցության մասին: Շնորհակալություն ենք հայտնել մեր իրանական գործընկերներին՝ Լեռնային Ղարաբաղի հարցում ցուցաբերած դիրքորոշման համար»,– ընդգծել է Կարեն Կարապետյանը:
ՀՀ վարչապետը կարծիք է հայտնել, որ հստակ գիտակցում կա,թե ինչ պետք է անել այլ հարթակներում, այդ թվում՝ միջկառավարական հանձնաժողովում:
Կարեն Կարապետյանը տեղեկացրել է նաև, որ Իրանի առաջին փոխնախագահին հրավիրել է այցելել Հայաստան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում