Ֆլորես. Ցանկանում ենք խաղալ, ոչ թե «Ռեալի» ու «Բարսելոնայի» հարսնաքույրերը լինել

Ֆլորես. Ցանկանում ենք խաղալ, ոչ թե «Ռեալի» ու «Բարսելոնայի» հարսնաքույրերը լինել

«Էսպանյոլի» գլխավոր մարզիչ Կիկե Սանչես Ֆլորեսն անդրադարձել է Իսպանիայի առաջնության օրացույցին: Թութակների` «Լևանտեի» դեմ խաղը ուրբաթ է նշանակված ու սա առաջին անգամը չէ, որ «Էսպանյոլը» աշխատանքային օրերին է դաշտ դուրս գալու:

«Անարդյունավետ է: Մենք չենք բողոքելու, հարգում ենք ընդունված որոշումը հանուն ֆուտբոլի պաշտպանության, սակայն արժե դրանք ավելի լավ կարգավորել:

Հաճախ երկուշաբթի և ուրբաթ ենք խաղում այն դեպքում, երբ երկրպագուները շաբաթն ու կիրակին են նախընտրում: Դեմ չէինք լինի, եթե մեզ հանգստյան օրերի երեկույթներին հրավիրեին, ոչ թե «Ռեալի» ու «Բարսելոնայի» հարսնաքույրերը դարձնեին»,- իսպանական «As»-ը մեջբերում է Ֆլորեսի խոսքերը:

Մարզիչը հավելել է, որ հարգում է լիգայի ղեկավարության որոշումները, բայց կարծում է, որ նման ընդլայնված տուրերն անարդյունավետ են: Ֆլորեսի կարծիքով դրանք չեն օգնում նաև այն թիմերին, որոնք այդ օրերին հաճախ են խաղում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում