Հայաստանի չեմպիոնը մեկնարկեց ՈւԵՖԱ-ի գավաթում
13/10/2017 11:00
Նմանատիպ
Հոկտեմբերի 12-ին, Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայացավ ՈւԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկության հիմնական փուլի 5-րդ խմբի առաջին տուրի հանդիպումը:
Հայաստանի չեմպիոն «Լեոն» մրցել է Խորվաթիայի լավագույն թիմի` «Նացիոնալի» հետ: Երևանցիները պարտվել են 1:4 հաշվով:
Գոլերը.
1:0՝ Նիկոլայ Պերևերզև, 08:12, ինքնագոլ
2:0՝ Պերեյրա Ժունիոր, 16:28
3:0՝ Մաթեուս, 19:11
3:1՝ Գարեգին Մաշումյան, 21:57
4:1՝ Անդրե Գոմես, 39:18
«Լեոյի» հաջորդ մրցակիցն է լինելու ֆրանսիական «Գարժ Ջիբսոնը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում