ՈւԵՖԱ-ի գավաթ. «Լեոյի» կամային հաղթանակը

ՈւԵՖԱ-ի գավաթ. «Լեոյի» կամային հաղթանակը

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայացել է ՈւԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկության հիմնական փուլի 5-րդ խմբի երրորդ տուրի հանդիպումը Կոսովոն ներկայացնող «Լիբուրն» թիմի և Հայաստանի չեմպիոն «Լեոյի» միջև: 
Համառ պայքարում «Լեոն» հաղթել է 6:5 հաշվով։

Գոլեր.

0-1` Ռամադան Ալաջ 4:04
0-2` Զեֆ Պրենրեկաջ, 14:16
1-2` Սլոբոդան Յանյիչ, 15:30
2-2` Սարգիս Նասիբյան, 21:41
2-3` Նարցիս Ալիբեգու, 24:41
2-4` Մենտոր Մեջզինի, 25:18
3-4` Տիգրան Վարդանյան, 30:09
4-4` Գարեգին Մաշումյան, 34:18
4-5` Մալուշ Քերիմի, 36:35
5-5` Գարեգին Մաշումյան, 37:56
6-5` Սարգիս Նասիբյան, 38:11

Այսպիսով, «Լեոն» 4 միավորով զբաղեցրեց 2-րդ տեղը, սակայն դուրս մնաց հետագա պայքարից: 9 միավորով առաջին տեղը գրավեց խորվաթական «Նացիոնալը», որը դուրս եկավ հաջորդ փուլ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում