«Յուվենտուսը» ջախջախեց «Ուդինեզեին», Խեդիրան՝ հեթ-տրիկի հեղինակ (տեսանյութ)
Նմանատիպ
Իտալիայի առաջնության 9-րդ տուրում «Յուվենտուսն» արտագնա հանդիպում անցկացրեց «Ուդինեզեի» հետ և 6։2 հաշվով հաղթանակ տոնեց։
Թուրինցիների կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Սամի Խեդիրան, մեկական անգամ աչքի ընկան Դանիելե Ռուգանին և Միրալեմ Պյանիչը, մեկ գոլ էլ արձանագրվեց Սամիրի ինքնագոլի արդյունքում։ Դաշտի տերերի գոլերը խփեցին Ստիպե Պերիցան և Դանիլո Լարանժերան։ 26-րդ րոպեից «Յուվենտուսը» հանդես եկավ 10 հոգով․ խաղադաշտից հեռացվեց Մարիո Մանջուկիչը։
Այս հաղթանակից հետո «Յուվենտուսն» ունի 22 միավոր և զբաղեցնում է երրորդ հորիզոնականը, իսկ «Ուդինեզեն» մնաց 6 միավորով՝ 14-րդ տեղում։
Իտալիայի առաջնություն, 9-րդ տուր
«Ուդինեզե» – «Յուվենտուս»՝ 2։6
Գոլերը՝ Պերիցա 8՛, Լարանժա 47՛ – Սամիր 14՛ / ինքնագոլ, Խեդիրա 20՛, 59՛, 87՛, Ռուգանի 52՛, Պյանիչ 90՛
Հեռացում՝ Մանջուկիչ 26՛
Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում