11-մետրանոցային խնդիր «Էնֆիլդում»
02/11/2017 18:24
Նմանատիպ
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Լիվերպուլը» 3:0 հաշվով հաղթել է «Մարիբորին»:
Այդ խաղում մերսիսայդցիների կիսապաշտպան Ջեյմս Միլները չի կարողացել իրացնել 11-մետրանոց հարվածը, որը գեղեցիկ անցումից հետո վաստակել էր Ռոբերտո Ֆիմինոն:
«Squawka» վիճակագրական կայքը տեղեկացնում է, որ «Էնֆիլդ» մարզադաշտում անգլիական թիմի ֆուտբոլիստները չեն իրացրել 11-մետրանոց վերջին 4 հարվածները: Նշակետից վրիպել են նաև Մոհամեդ Սալահը, Ֆիրմինոն և կրկին Միլները:
Արտագնա հանդիպումներում Յուրգեն Կլոպի թիմը նման խնդիրներ չունի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում