«Հրապարակ». «Ելք»-ի պատգամավորը մեկնաբանել է՝ ինչու չեն մասնակցել ՏԻՄ ընտրություններին
07/11/2017 09:50
Նմանատիպ
ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղարը՝ Գևորգ Գորգիսյանը, պատասխանելով «Հրապարակ»-ի հարցին, թե ինչու «Ելքն» այս ՏԻՄ ընտրություններին չմասնակցեց, ասել է․ «Սկսած վախից՝ տարբեր ռեսուրսների և ազդեցությունների սպառնալիքներն ազդում են քաղաքացիների վրա։ Մարդիկ ունեն փոքր բիզնես և վախենում են այն կորցնել, հարկայինը կմտնի․․․ բազմաթիվ հանգամանքներ՝ սկսած պաշտոնական ռեսուրսների չարաշահումից, վերջացրած քրեաօլիգարխիկ տարրերի ներգրավմամբ, տարբեր մարդկանց խաղից դուրս թողնելով։
Մեր առաջիկա ամիսների աշխատանքը լինելու է հենց խիզախ մարդկանց գտնելը, որոնք պատրաստ են ոչ միայն Ֆեյսբուքում ինչ-որ բաներ գրել, սրան-նրան փնովել, այլև կոնկրետ գործողությունների, դուրս գալ պայքարի։ Եթե լուրջ փոփոխություն ենք ուզում, ապա դրան պետք է մասնակից լինի յուրաքանչյուր քաղաքացի»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում