Ռումյան Հովսեփյան. Հավաքականում վերադարձի խաղում գոլն ուրախացնում է

Հայաստան – Բելառուս ընկերական հանդիպումից (4:1) հետո երրորդ գոլի հեղինակ Ռումյան Հովսեփյանը խոսեց խաղից ստացած տպավորությունների մասին:

«Շատ ուրախ եմ, որ կարողացա գոլ խփել հենց վերադարձի խաղում: Լավ ֆուտբոլ խաղացինք, կարևորը շատ գոլեր խփեցինք, որը վստահություն տվեց թիմին: Այն կօգնի Կիպրոսի դեմ կայանալիք առաջիկա մրցավեճում: Կարևորը շուտ վերկանգնվենք մինչև Կիպրոսի հետ հանդիպումը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հովսեփյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում