Մ-19․ Գոլառատ խաղում Հայաստանը և Շոտլանդիան հաղթողին չորոշեցին

Մ-19․ Գոլառատ խաղում Հայաստանը և Շոտլանդիան հաղթողին չորոշեցին

Նոյեմբերի 11-ին, Լյուքսեմբուրգի Էսպերանժ քաղաքում կայացավ Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2018 թվականի առաջնության ընտրական փուլի երրորդ խմբի երկրորդ տուրի՝ Շոտլանդիա-Հայաստան հանդիպումը: Թիմերը հաղթողին չորոշեցին՝ խփելով երեքական գնդակ։ Արտակ Օսեյանի սաներից Վահան Բիչախչյանը դուբլ ձևակերպեց, մեկ անգամ էլ աչքի ընկավ Կարեն Մելքոնյանը։

Մ-19, Եվրո-2018, ընտրական փուլ
Շոտլանդիա – Հայաստան՝ 3։3
Գոլերը՝ Մայքլ Ջոնսթոն 47՛, 69՛ / 11-մետրանոց, Ջեք Էթչինսոն 64՛ / 11-մետրանոց – Վահան Բիչախչյան 11՛, 55՛, Կարեն Մելքոնյան 78՛

Հայաստանի Մ-19 հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝

12. Նիկոլաոս Մելիքյան 2. Հրաչյա Գեղամյան 3. Էրիկ Ղարիբյան 4. Ալբերտ Խաչումյան 6. Էրիկ Վարդանյան 7. Կարեն Մելքոնյան 10. Արմեն Նահապետյան (8. Միհրան Պետրոսյան, 70, 13. Էրիկ Ազիզյան, 86) 11. Հովհաննես Հարությունյան (ա) 14. Դավիթ Նալբանդյան (19. Արմեն Հովհաննիսյան, 73) 17. Արման Ասիլյան 18. Վահան Բիչախչյան։

Պահեստայիններ՝1. Գրիգորի Մաթևոսյան 5. Միխայիլ Մուրադյան 9. Աբրահամ Պորտուգալյան 15. Դերենիկ Սարգսյան 16. Արսեն Սադոյան 20. Լևոն Ղարիբյան։

Այս խաղից հետո Շոտլանդիան 4 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում գտնվող Չեխիան ունի 3 միավոր (1 խաղ): Հայաստանը 1 միավորով երրորդ տեղում է, իսկ աղյուսակը եզրափակում է Լյուքսեմբուրգը (1 խաղ), որը միավոր չի վաստակել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում