Պաուլինյո. Ինյեստան խաղադաշտում այնպիսի բաներ է անում, որ նախկինում չեմ տեսել
14/11/2017 21:48
Նմանատիպ
«Բարսելոնայի» կիսապաշտպան Պաուլինյոն հիացական խոսքեր է ասել իր թիմակից Անդրես Ինյեստայի մասին:
«Մեծ ուշադրություն եմ դարձնում Ինյեստայի խաղին, հիանում եմ նրանով: Նա տարբերվում է մյուսներից, այդ պատճառով հետևում եմ նրա տեղաշարժերին ու գործողություններին:
Անդրեսն արժանի է, որ մյուսները փորձեն նմանվել նրան: Մարզումների ու խաղերի ժամանակ նա այնպիսի բաներ է անում, որ նախկինում երբեք չեմ տեսել: Երբեմն թվում է, թե Ինյեստան 3-4 հպում կկատարի, բայց միայն մեկը բավարար է լինում նրան: Նրա գործողություններն անհնար է կանխագուշակել»,- globoesporte.com-ի հետ զրույցում ասել է բրազիլացին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում