«Բարսելոնան» 45 միլիոն եվրո է առաջարկել 18-ամյա ֆուտբոլիստի համար

«Բարսելոնան» 45 միլիոն եվրո է առաջարկել 18-ամյա ֆուտբոլիստի համար

«Բարսելոնան» շարունակում է լրջորեն հետաքրքրվել «Այաքսի» կենտրոնական պաշտպան Մատեյս դե Լիգտի ծառայություններով: Ինչպես հայտնում է goal.com-ը, հղում կատարելով հոլանդական «Ziggo Sport»ին, «բլաուգրանան» 18-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 45 միլիոն եվրո է առաջարկել:

Կատալոնական ակումբում հոլանդացուն դիտարկում են որպես Խավյեր Մասկերանոյի փոխարինողի: Արգենտինացին ցանկություն է հայտնել ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ Եվրոպայից: Օրեր առաջ Դե Լիգտը հարցազրույց է տվել, որում հայտնել է, որ Լա լիգայում երկրպագում է «Բարսելոնային»: Հնարավոր է՝ տրանսֆերը ձևակերպվի 2018 թվականի հունվարին՝ չնայած Մատեյսի գործակալն ասել է, որ պաշտպանը մինչև ամառ մնալու է «Այաքսում»:

Հոլանդիայի ընթացիկ առաջնությունում Դե Լիգտը մասնակցել է 12 խաղի, որոնցում 2 գոլ է խփել ու 1 գոլային փոխանցում կատարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում