«Ժողովուրդ». Կաշառքի միջնորդության համար ձերբակալված փաստաբանն ազատ է արձակվել
Նմանատիպ
«Ժողովուրդ»-ի փոխանցմամբ՝ կաշառքի միջնորդության համար հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է հերթական փաստաբանը՝ Վաղինակ Աթոյանը։ Ավելի ուշ նրան ստորագրությամբ ազատ են արձակել։
Թերթը նշել է, որ այս մեկ տարվա ընթացքում չորրորդ փաստաբանին է մեղադրանք առաջադրվել կաշառքի միջնորդության համար. նրանք գումար են վերցրել իրենց պաշտպանյալից՝ դատավորին տալու և այդպես գործի ելքը հօգուտ մեղադրյալի կայացնելու համար:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ինչու են փաստաբանները կոռուպցիոն սկանդալի մեջ հայտնվում, ասել է. «Ընդհանրապես կոռուպցիայի՝ որպես երևույթի մասին խոսելիս՝ պետք է արձանագրել, որ այն ներխուժել է հասարակական կյանքի համարյա բոլոր ոլորտները։ Դատաիրավական համակարգում կոռուպցիոն դրսևորումներն ավելի անհանգստացնող են»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում