Նախաստորագրվել է Հայաստանի և ԵՄ միջև ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը
24/11/2017 20:58
Նմանատիպ
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և ԵՄ Եվրոպական հանձնաժողովի շարժունակության և տրանսպորտի գլխավոր տնօրինության ավիացիոն համաձայնագրերի վարչության ղեկավար Կառլոս Բերմեջո Ակոստայի ներկայությամբ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը և ԵՀ շարժունակության և տրանսպորտի գլխավոր տնօրինության կողմից գլխավոր բանակցող Կլաուս Գեյլը Բրյուսելում նախաստորագրել են Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Ընդհանուր ավիացիոն գոտու մասին Համաձայնագիրը։
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, համաձայնագիրը, կողմերի համար սահմանվող մի շարք առավելությունների թվում, նախատեսում է նաև ՀՀ կողմից ԵՄ միասնական ավիացիոն գոտուն միանալու հնարավորություն, ինչպես նաև Հայաստանում ավիացիոն ոլորտում եվրոպական լավագույն փորձի ներդրում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում