Չեմպիոնների լիգա. Գրիզմանի գոլը ճանաչվել է 5-րդ տուրի լավագույնը (տեսանյութ)
28/11/2017 17:58
Նմանատիպ
ՈւԵՖԱ-ն ամփոփել է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի լավագույն գոլի քվեարկության արդյունքները, որին մասնակցել են երկրպագուները:
Առաջին տեղը գրավել է Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը: Ֆրանսիացին շրջադարձ հարվածով դարձել է «Ռոմայի» դեմ խաղի (2:0) հաղթական գոլի հեղինակ: 26-ամյա ֆուտբոլիստը ստացել է ձայների 33 տոկոսը:
Երկրորդ տեղը գրավել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, ով ընթացքից կատարած հեռահար հարվածով գրավել է ԱՊՕԵԼ-ի դարպասը: Խորվաթի օգտին քվեարկել է հարցվածների 21 տոկոսը:
Լավագույն եռյակը եզրափակել է «Նապոլիի» վինգեր Լորենցո Ինսինյեն, ով պտտեցրած հարվածով խոցել է «Շախտյորի» դարպասի հեռավոր վերին անկյունը (17 %):
Հետևեք մեզ նաև Telegram-ում