Նախագահի աշխատակազմի մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են մեդալներով

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Աշխատակազմի մի շարք աշխատակիցների պարգևատրել է մեդալներով:

Ինչպես տեղեկացնում է Նախագահի մամլո ծառայությունը, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում երկարամյա և արգասաբեր աշխատանքի, պետական շինարարության գործում ներդրած նշանակալի ավանդի համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրել են հետևյալ անձինք.

Վիգեն Ալեքսանդրի ՍԱՐԳՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար

Հովհաննես Աշոտի ՀՈՎՍԵՓՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար

Սևակ Վլադիմիրի ԼԱԼԱՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական:

 

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում արդյունավետ գործունեության համար Մխիթար Գոշի մեդալով պարգևատրվել են

Արմեն Պետրոսի ԳԻՉՅԱՆԸ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ

Գեորգի Կարենի ԿՈՒՏՈՅԱՆԸ Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական

Արմեն Վալերիի ԱԲԵԼՅԱՆԸ Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական:


Մովսես Խորենացու մեդալով պարգևատրվել են

Արմեն Մարսելի ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ Հայաստանի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղար

Ավետիս Արսենի ԲԵՐԲԵՐՅԱՆԸ Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական

Արա Կառլենի ՍԱՂԱԹԵԼՅԱՆԸ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն:

 

Նշենք, որ համապատասխան հրամանագրերը նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է ապրիլի 17-ին և 18-ին: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում