«Շիրակի» անվստահ ելույթները շարունակվում են․ պարտություն՝ «Փյունիկից» (տեսանյութ)
02/12/2017 18:00

Նմանատիպ
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության ձմեռային դադարից առաջ «Փյունիկն» առավելության հասավ «Շիրակի» նկատմամբ։ 15-րդ տուրի շրջանակում կայացած հանդիպումն ավարտվեց 3։2 հաշվով։
Գյումրեցիների կազմում երկու անգամ հաշվի հավասարությունը վերականգնեց Սոլոմոն Իմե Ուդոն, իսկ «Փյունիկի» գոլերը խփեցին Էրիկ Վարդյանը, Պետրոսյան Ավետիսյանը և Բորիս Կադիոն, ով հաղթական գոլը խփեց ավելացված ժամանակում։
Այս հաղթանակից հետո «Փյունիկն» ունի 17 միավոր և շարունակում է զբաղեցնել 5-րդ հորիզոնականը, իսկ «Շիրակը» մնաց 19 միավորով 4-րդ տեղում։
Բարձրագույն խումբ, 15-րդ տուր
«Փյունիկ» – «Շիրակ»՝ 3։2
Գոլերը՝ Վարդանյան 10՛, Ավետիսյան 37՛ / 11-մետրանոց, Կադիո 90+3՛ – Ուդո 13՛, 67՛
Խաղի տեսագրությունը ներկայացված է այս հղմամբ
Հետևեք մեզ նաև Telegram-ում