Թաթուլ Մանասերյան. ԱԺ պատգամավոր եղած ընթացքում Հրանտ Բագրատյանը ոչ մի լուրջ նախագիծ չի հեղինակել

Ես կարող եմ բազմաթիվ փաստեր բերել, որոնք կապացուցեն Հրանտ Բագրատյանի ստախոս և գրագող լինելը: Այս մասին այսօր «Հայնյուզ» նորաբաց մամուլի ակումբում այս մասին ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։

Նա ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին մեղադրեց գրագողության մեջ. «Հարկավոր չէ ավելորդ ժամանակ վատնել այդ մարդու մասին խոսելով: Ես կարող եմ բազմաթիվ փաստեր բերել, որոնք կապացուցեն Հրանտ Բագրատյանի ստախոս և գրագող լինելը։ Ես նրան բազմաթիվ անգամ հրավիրել եմ բաց մասնագիտական բանավեճի, առանց քաղաքական երանգների, սակայն նրա մոտ բարեկրթության դեֆիցիտ է նկատվել: Երեք անգամ տարբեր հեռուստաընկերությունների կողմից առաջարկ է եղել բանավեճ անցկացնելու, բայց պարոն Բագրատյանը մերժել է»:

Նա շեշտեց, որ բանավեճերին եւ դեբատներին Բագրատյանը համարձակությունը պայմանավորված է նրանով, որ նա իրավացի չի:

Դիտարկմանը, որ մեկ անգամ էլ Բագրատյանն է հրավիրել բանավեճի, իսկ Մանասերյանը չի մասնակցել, բանախոսը պատասխանեց. «Նա կեսգիշերին իր Ֆեյսբուքյան էջում գրել է, որ ինձ Հայ-ռուսական սլավոնական համալսարանում հրավիրում է բանավեճի հենց այդ օրվա առավոտյան’ իր ուսանողների մոտ։ Ի՞նչ է բոլորը սպասում էին, թե իր պես մեծությունը ինչ է գրելու իր էջում, իրեն համարում է մեգաաստղ և կարծում, որ մարդիկ գիշերը չեն քնում իր գրառումը կարդալու համար»։ չ

Նշենք, որ մեր կողմից էլ էր եղել հրավեր, որպեսզի նա մասնակցի այս ասուլիսին եւ տա որոշ հարցերի պատասխաններ, սակայն հարժարվել էր։

Թաթուլ Մանասերյանը նշեց նաև, որ ԱԺ պատգամավոր եղած այս ողջ ընթացքում Հրանտ Բագրատյանը ոչ մի լուրջ նախագիծ չի հեղինակել. «Նա խոստացել էր, որ 50 օրենքի նախագիծ է ներկայացնել ԱԺ-ում, ո՞ւր են դրանք։ Իսկ վերլուծությունները, որ նա ներկայացնում է, ընդամենը թվերի մանիպուլյացիա է»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում