24.1 C
Yerevan

«Լեռնցիների պար» քանդակախմբի հարցով քաղաքապետարանը կդիմի կառավարությանը

Նմանատիպ

Ծխախոտ․ մահաբեր կախվածություն

Ծխախոտը ժամանակակից մարդու կյանքի գլխավոր սպառնալիքն է։ Ամբողջ աշխարհում...

MetaGait. հայկական արտադրության վերականգնողական սարք

Հայկական արտադրության MetaGait-ը քայլքի իմիտացիա ստեղծելով՝  վերականգնում է  հաշմանդամություն...

Հայաստանում սպասվում են անձրևներ և եղանակի տաքացում

Հանրապետության տարածքում` Մայիսի 31-ի ցերեկը շրջանների մեծ մասում, հունիսի 1-5-ն...

«Լեռնցիների պարը» արձանի վնասված լինելու կապակցությամբ հայտարարությամբ քիչ առաջ հանդես եկավ Երևանի քաղաքապետարանը:

2012 թվականին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ’ Երևանի քաղաքապետին կից գեղարվեստի հանձնաժողովը քննարկել է քանդակագործ Տիգրան Արզումանյանի հեղինակած «Լեռնցիների պար» քանդակախումբը «Դվին» հյուրանոցի մերձակա հրապարակից այլ վայր տեղափոխելու հարցը, այն մտայնությամբ, որ տևական ժամանակ է, ինչ «Դվին» հյուրանոցը վերակառուցման փուլում է գտնվում և, հյուրանոցի հետ, պարսպից ներս է մնացել նաև քանդակաշարը’ հայտնվելով հանրության տեսադաշտից դուրս:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությանից հայտնում են, որ քննարկումների արդյունքում հանձնաժողովի անդամները որոշել են քանդակը տեղափոխելու նախադեպ չստեղծել, մանավանդ, «Լեռնցիների պար»-ը համահունչ և ներդաշնակ է հենց տվյալ տարածքին:

Նախօրեին արդեն իսկ ՀՀ կառավարությունը, հանձինս ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի վարչության, հաստատել է «Դվին» հյուրանոցի հետ կապված պայմանագրային փաթեթը:

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է պայմանագրի ավարտից հետո բանակցել սեփականատիրոջ հետ’ քանդակի հատվածում պարիսպը հետ տանելու և քանդակի անվտանգությունն ապահովելու երաշխիքով’ վերջինս տեսանելի դարձնելու շուրջ:

Երևանի քաղաքապետարանը իր մտահոգուրթյունն է հայտնում հուշարձանի վնասվելու այսօր արձանագրված փաստի առնչությամբ:

Հաշվի առնելով, որ «Լեռնցիների պար» քանդակախմբի պատասխանատվությունը կրում է սեփականատերը՝ քաղաքապետարանը պատրաստվում է նամակով դիմել ՀՀ կառավարությանը, որպեսզի վերջինս պարտավորեցնի սեփականատիրոջը հատուցել «Լեռնցիների պար» քանդակախմբի վերականգնման գումարները’ ապահովելով նաև հուշարձանի անվտանգությունը:

Հիշեցնենք, որ երեկ Ֆեյսբուքում տարածվել էր «Լեռնային պար» արձանը լուսանկար, որը վկայում է այն մասին, որ «Դվին» հյուրանոցի տարածքում տեղադրված արձանախումբը ավերվել է:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Ծխախոտ․ մահաբեր կախվածություն

Ծխախոտը ժամանակակից մարդու կյանքի գլխավոր սպառնալիքն է։ Ամբողջ աշխարհում...

MetaGait. հայկական արտադրության վերականգնողական սարք

Հայկական արտադրության MetaGait-ը քայլքի իմիտացիա ստեղծելով՝  վերականգնում է  հաշմանդամություն...

Հայաստանում սպասվում են անձրևներ և եղանակի տաքացում

Հանրապետության տարածքում` Մայիսի 31-ի ցերեկը շրջանների մեծ մասում, հունիսի 1-5-ն...