15.1 C
Yerevan

Երեւանում բացվել է Ընթերցողի արձանը

Նմանատիպ

Ամռան առաջին օրերին ջերմաստիճանը կբարձրանա

Հունիսի 1-4-ի գիշերը և կեսօրից հետո Հայաստանի առանձին շրջաններում,...

Բենզեման առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման դիտարկում է Սաուդյան Արաբիայի...

Ռոստովում ֆուտբոլային տրիբունա է շրջվել․ կա զոհ

Ֆուտբոլային հանդիպման ժամանակ սաստիկ քամու պոռթկումը շրջել է հանդիսատեսի...

Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու ամփոփոիչ միջոցառումների շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է նկարիչ-քանդակագործ Նուռի՝ Արման Դավթյանի հեղինակած Ընթերցողի արձանի բացմանը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Բրոնզաձույլ քանդակը տեղադրվել է խորհրդանշական վայրում՝ Խնկո Ապոր անվան մանկական գրադարանի հարևանությամբ: Ավելի քան 2 մետր բարձրություն ունեցող կոմպոզիցիան կազմված է գրքերից և լուսամփոփից: Ցանկության դեպքում ընթերցասերները կարող են ազատ նստելու քանդակի վրա և ընթերցանությամբ զբաղվելու:

Ինտերակտիվ քանդակը մեկ այլ առանձնահատկություն էլ ունի. այն հնարավորություն է ընձեռում քանդակի հարակից տարածքից անվճար ինտերնետ կապի միջոցով մուտք գործելու www.karda.am կայքէջ և ներբեռնել միլիոնավոր գրքեր: Ի դեպ, Ընթերցողի քանդակն իր տեսակի մեջ միակն է աշխարհում:

Միջոցառմանը ներկա մտավորականները համոզմունք են հայտնել, որ մայրաքաղաքում նման արձանի բացումը ընթերցանության նկատմամբ հետաքրքրության ավելացման յուրօրինակ խթան կհանդիսանա:

spot_imgspot_img