Բրիտանիայի արխիվներից հազարավոր փաստաթղթեր են կորել
Նմանատիպ
Մեծ Բրիտանիայի իշխանությունները խոստովանել են, որ Ազգային արխիվներից կորստի են մատնվել հազարավոր փաստաթղթեր, այդ թվում՝ Ֆոլկլենդյան պատերազմի, Հյուսիսային Իռլանդիայի հակամարտության վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Guardian թերթը:
Ինչպես հայտնել Է հրատարակությունը, «20-րդ դարի բիտանական պատմության ամենավիճելի իրադարձությունների մասին» հազարավոր կառավարական փաստաթղթեր կորստի են մատնվել այն բանից հետո, երբ պետական ծառայողները դրանք վերցրել են Ազգային արխիվներից, իսկ այնուհետեւ հայտարարել, թե դրանք կորել են:
Նշվում Է, որ նաեւ կորել են Պաղեստինում բրիտանական մանդատի մասին փաստաթղթերը եւ պոլիոմիելիտի պատվաստանյութի թեստերը: Հրատարակության տվյալներով՝ մոտավորապես հազար գործերից յուրաքանչյուր կորած գործ ունեցել Է մի քանի տասնյակ Էջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում