ՄՅՈւ-ն չկարողացավ հաղթել «Սաութհեմփթոնին» և նահանջեց երրորդ հորիզոնական (տեսանյութ)
30/12/2017 23:33
Նմանատիպ
Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալեց «Սաութհեմփթոնին» և չկարողացավ հաղթանակ տոնել։ Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի արդյունքով։
Այս ոչ-ոքիի պատճառով «կարմիր սատանաները» նահանջեցին երրորդ հորիզոնական՝ երկրորդը զիջելով «Չելսիին», որն ավելի վաղ ջախջախել էր «Սթոք Սիթիին»։ Ժոզե Մոուրինյուի թիմը «Չելսիին» զիջում է 1 միավորով, իսկ առաջատար «Մանչեսթեր Սիթիին» (20 խաղ)՝ 14։ «Սաութհեմփթոնը» 20 միավորով 13-րդ տեղում է։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երկարատև դադարից հետո ընդգրկվել էր «Մանչեսթեր Յունայթեդին» մեկնարկային կազմում, սակայն ամբողջ խաղին չմասնակցեց․ 65-րդ րոպեին Մխիթարյանը տեղը զիջեց Անտոնի Մարսիալին։
Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում