Կառավարությունը հավանություն տվեց Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի վերաբերյալ ՀՀ ազգային զեկույցին
11/01/2018 16:04
Նմանատիպ
Կառավարությունը հավանություն տվեց Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի վերաբերյալ ՀՀ ազգային զեկույցին (հաշվետու ժամանակաշրջան 2013-2016 թթ.): «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Հայաստանը խարտիան ստորագրել է 2001 թ. հոկտեմբերի 18-ին և վավերացրել` 2004 թ. հունվարի 21-ին:
Խարտիային միանալու արդյունքում պետությունների ստանձնած պարտավորությունների կատարման և դրանց հետ ազգային քաղաքականությունների համաձայնեցման գործընթացի նկատմամբ Եվրոպայի խորհուրդն իրականացնում է վերահսկողություն և մոնիթորինգ, որը հիմնված է պետությունների կողմից տարին մեկ անգամ պարբերականությամբ ներկայացվող ազգային զեկույցների, ինչպես նաև կոլեկտիվ բողոքարկումների համակարգի վրա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում