ԱՊԼ. Գվարդիոլան ռեկորդային` 4-րդ ամիսն անընդմեջ ճանաչվել է լավագույն մարզիչ
12/01/2018 18:19
Նմանատիպ
Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը հայտնում է, որ 2017 թվականի դեկտեմբեր ամսվա լավագույն մարզիչ է ճանաչվել «Մանչեսթեր Սիթին» գլխավորող Խոսեպ Գվարդիոլան:
«Քաղաքայիններն» անցած ամսվա ընթացքում Անգլիայի առաջնությունում 7 խաղ են անցկացրել, որոնցում 6 հաղթանակ են տոնել ու 1 ոչ-ոքի գրանցել:
Կատալոնացին 4-րդ ամիսն անընդմեջ է ստացել լավագույնի կոչումը, ինչի շնորհիվ անգլիական ֆուտբոլի նոր ռեկորդ է սահմանել:
Դեկտեմբերի լավագույն մարզչի կոչմանը հավակնում էին նաև Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ»), Մաուրիսիո Պոչետինոն («Տոտենհեմ»), Անտոնիո Կոնտեն («Չելսի»), Սեմ Էլարդայսը («Էվերթոն») և Ռոյ Հոջսոնը («Կրիսթալ Փելաս»):
Հետևեք մեզ նաև Telegram-ում