Ազարի դուբլն օգնեց «Չելսիին» խոշոր հաշվով հաղթանակ տոնել (տեսանյութ)

Ազարի դուբլն օգնեց «Չելսիին» խոշոր հաշվով հաղթանակ տոնել (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի շրջանակում «Չելսին» հյուրընկալվեց «Բրայթոնին» և խոշոր հաշվով հաղթանակ տոնեց։ Անտոնիո Կոնտեի սաները 4 անպատասխան գնդակ ուղարկեցին Մեթյու Ռայանի պաշտպանած դարպասը․ դուբլի հեղինակ դարձավ Էդեն Ազարը, մեկական անգամ էլ աչքի ընկան Վիլիանը և Վիկտոր Մոզեսը։

Այս հաղթանակից հետո «ազնվականներն» ունեն 50 միավոր և հավասարվել են երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդին», որը տուրի շրջանակում իր հանդիպումը դեռ չի անցկացրել։ «Բրայթոնը» մնաց 23 միավորով՝ 16-րդ տեղում։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 24-րդ տուր

«Բրայթոն» – «Չելսի»՝ 0։4
Գոլերը՝ Ազար 3՛, 77՛, Վիլիան 6՛, Մոզես 89՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում