Մխիթարյանն ու Սանչեսը հատուկ փաստաթղթի համար Լիվերպուլում են
22/01/2018 21:27
Նմանատիպ
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ու «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը տրանսֆերների փոխանակումներից առաջ գտնվում են Լիվերպուլում:
«Daily Mail»-ը տեղեկացնում է, որ երկու ֆուտբոլիստներն էլ այդ քաղաքում զբաղված են Անգլիայում աշխատանքային թույլտվության նոր փաստաթղթերի հարցերով: Գործարքի ձևակերպման համար դա վերջին խոչընդոտն է: Սպասվում է, որ հայ ու չիլիացի ֆուտբոլիստների տրանսֆերների մասին կհայտարարվի առաջիկա մեկ օրվա ընթացքում:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Հենրիխն ու Ալեքսիսն իրենց առաջիկա ակումբների հետ համաձայնեցրել են անձնական պայմանագրի բոլոր կետերը: Փոխանակումը լինելու է անմիջական, առանց գումարային փոխհատուցման:
Հետևեք մեզ նաև Telegram-ում