21.1 C
Yerevan

Թուրք ընթեցողի նամակը’ ապրիլի 24-ի կապակցությամբ

Նմանատիպ

Բիշքեկում կալանավորվել են պետական հեղաշրջում նախապատրաստելու գործով կասկածվող անձնինք

Ղրղզստանի դատարանի որոշմամբ՝ «Ժողովրդական խորհուրդ» կուսակցության ղեկավարը և «Սահման»...

Ուկրաինան պատրաստ է եղել հաշտություն կնքել․ Պատրուշև

Ռուսաստանի  անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը լրագրողիների հետ զրույցում...

Իսրայելը չափազանց թույլ է Իրանի վրա հարձակվելու համար

Իսրայելական ​​լրատվամիջոցները քննադատել են երկրի քաղաքական և ռազմական ղեկավարներին՝...

«Ermenihaber.am» լրատվական կայքը ապրիլի 24-ին ստացել է տարբեր բովանդակության նամակներ թուրք ընթերցողներից: Կան այնպիսիք, ովքեր ցավ ու ափսոսանք են հայտնում 20-րդ դարի սկզբին Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության տարածքներում կազմակերպված սպանդի համար: Հնարավոր է’ հայ ժողովրդի վշտին նման կարեկից մոտեցում ցուցաբերողներից ոչ բոլորն են էթնիկ թուրք, բայց ողջունելիմ այն փաստն է, որ այդուհանդերձ Թուրքիայի քաղաքացիների մեջ կան մարդիկ, ովքեր կարողանում են ներքուստ հակադրվել թուրքական պետության ժխտողականությանը և թոթափել իրենց խղճին ծանրացած բեռը:

Ստորև կներկայացնենք, նրանցից մեկի’ Քադիր Քաբուլի’ մեզ գրած նամակը:

«Հայոց ցեղասպանությունը փաստ է, որ գիտենք և ունենք: Դա ճշմարտություն է, ինչպես որ հացը: Դա հասկացվում է անգամ մեր աչքերի արտահայտությունից: Խորախորհուրդ մի ճշմարտություն: Իմ ճշմարտությունն է, քո ճշմարտությունն է և մեր’ իրար դեմ կռվելու պատճառը: Հայ եղբայրներ, անցյալի համար ներողություն եմ խնդրում և ապրում եմ ձեր վիշտը իմ սրտում պահելով»:

Նշենք, որ Քադիր Քաբուլն իրեն համարում է սոցիալիստական հայացքների տեր անձնավորություն:

spot_imgspot_img