«Վեսթ Հեմի» ձախ պաշտպան Արթուր Մասուակուն Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի կողմից երկարաժամկետ որակազրկման է ենթարկվել,- տեղեկանում ենք «The Telegraph»-ից:
Անգլիայի գավաթի 1/16 եզրափակչի «Ուիգանի» հետ խաղում կոնգոցին թքել է մրցակցի հարձակվող Նիք Պաուելի վրա: Այդ արարքի համար նա որակազրկվել է 6 խաղով:
Երկրորդ խաղակեսում 24-ամյա ֆուտբոլիստը հեռացվել է խաղադաշտից, իսկ նրա թիմը պարտվել 0:2 հաշվով:
Ավելի ուշ Մասուակուն ներողություն է խնդրել իր արարքի համար: