Հայտնի է Բլինդի` «Ռոմա» չկայացած տրանսֆերի պատճառը
02/02/2018 17:31
Նմանատիպ
«Ռոմայի» մարզական տնօրեն Ռամոն Մոնչին պատմել է, թե իտալական ակումբն ինչու է հրաժարվել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Դեյլի Բլինդի տրանսֆերից:
«3-4 օր առաջ մեզ առաջարկեցին ձեռք բերել Բլինդին: Որոշ վերլուծություններից հետո որոշեցինք, որ նա մեզ չի համապատասխանում: Գլխավոր պատճառներից մեկը գումարային էր»,- իսպանացու խոսքն է մեջբերում goal.com-ը:
Ավելի վաղ Դեյլիի հայրը` Հոլանդիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դանի Բլինդը ցանկություն էր հայտնել, որ որդին միանա «գայլերին», որտեղ ավելի շատ խաղաժամանակ կստանար, քան Մանչեսթերում: Անգլիայի ընթացիկ առաջնությունում 27-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է ընդամենը 5 խաղի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում