Թե ինչու է Լևոն Շիրինյանը ուզում, որ Րաֆֆին լիներ նախագահ

Լրագրողների հետ հանդիպմանը քաղաքագետ Լևոն Շիրինյանը ասաց.«Հայկական հարցի լուծման տեսանկյունից, որը ցեղասպանության ճանաչման հարցն է, միջազգային հանրությունն աննպաստ է դառնում: Երկու տարում ոչ մի բան չի փոխվելու, ոչ ադմինիստրացիան է փոխվում, ոչ էլ աշխարհաքաղաքական իրավիճակը: Այս հարցի լուծումը պետք է լինի միջազգային հարաբերությունների ոլորտում, կարծում եմ՝ դա մեր ուժի բանը չէ, նույնիսկ թուրքի ուժի բանն էլ չէ»;

 «Պիտի պատրանք չլինի, պիտի իմանալ, որ եթե չլինի աշխարհաքաղաքական մեծ հեղափոխությունը, կամ այնպիսի իրավիճակ Թուրքիայի շուրջ, որը 1918-ին առաջացավ, ապա հարցը չի կարող լուծվել: Լավ, թուրք հասարակությունը փոխվեց, որ փոխվեց ի՞նչ է անելու, դեմոկրատական թուրք հասարակությունը ասելու է եկեք Էրզրումը վերցրե՞ք, ներողությո՞ւն: Այդ մենք անում ենք, որ թուրքերը մեզնից ներողությո՞ւն խնդրեն: Մեզ մոտ ցրվածություն կա, թիրախը ո՞րն է: Մենք պիտի ունենանք մեկ թիրախ, որի նշանակետը աշխարահաքաղաքական իմաստով պիտի լինի Սևրի պայմանագիրը: Մեր հայկական հարցի գլխավոր հարցը Արցախի հարցն է: Մեր հիմնական ռեսուրսը պիտի դիտվի Արցախը պահելու ու ընդարձակելու, Ջավախքում չունենալու դեմոգրաֆիական այն վերջնական աղետը, որի առաջ կագնած ենք»,- ասաց քաղաքագետը:

Շիրինյանընաև  նշեց, որ թուրքական հասարակությունը մնում է ռասիստական, օտարատյաց կրոնի, քաղաքացիների իմաստով, որոնց մեջ առաջինը հայերն են, հետո հրեաները:

Այն հարցին, թե ՀՀ արտաքին քաղաքականության ոլորտում չկա՞ն բացթողումներ կապված Հայոց ցեղասպանությոն և Արցախյան հարցերի հոտ՝ Շիրինյանը պատասխանեց. «ՀՀ արտաքին քաղաքականությունը 20 տարվա կտրվածքով եղել է ոչ լավ, բայց հավասարակշռված: Չեմ ուզում քննադատած լինել, բայց եթե նախարարներից մեկը ռուսական կրթություն ունի, ո՞նց պիտի անեին: Պետական չինովնիկներից ոչ մեկն ազգային գրականությունից տեղյակ չէ: Չապաև, կամ արևմտյան թեստերով սովորած մարդիկ են: Ոչ մեկը չգիտի Ավետիս Ահարոնյանի հուշերը, Կոմսի, Խատիսյանի մասին: Դրա համար ես կուզեի, որ Րաֆֆին լիներ նախագահ, նա շատ լավ գիտի հայկական հարցը: Րաֆֆին դասական հայկական ընտանիքում ծնված մարդ է: Իսկ հայոց դպրոց ավարտելը դեռ հայկական կրթություն չէ: Ես նկատի ունեմ այսօրվա վերնախավի որակը»:

Քաղաքագետը նաև հիշեցրեց. «Վերջին հաշվով թուրքական ցեղասպանությունից ո՞վ օգտվեց, կարծում եմ, որ քուրդն է օգտվել՝ չնայած պատմագիտությունը նշում է, որ հիմնական գործիքը քրդերն են եղել: Այնինչ թուրքերը եղան գործիք քրդերի ձեռքին: Այսօր քրդերն են Արևմտյան Հայաստանի տերը»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում