Ձմեռային Օլիմպիական խաղերում կայացավ բիաթլոնի տղամարդկանց մասս-ստարտը:
15 կմ մրցատարածքի հաղթողի համար պայքարում գերլարված պայքար ընթացավ վերջին 6 տարիների աշխարհի լավագույն բիաթլոնիստ Մարտեն Ֆուրկադի ու մասս-ստարտի աշխարհի գործող չեմպիոն Սիմոն Շեմպի միջև: Ֆրանսիացու հաղթանակը հնարավոր դարձավ գրանցել ֆոտոֆինիշ դիտելուց հետո, որովհետև վերջին պահին երկուսն էլ գրեթե հավասար անցան վերջնագիծը: Կրակահերթերում Մարտենը 2 վրիպում էր թույլ տվել, իսկ գերմանացին` 1:
Այսպիսով, Ֆուրկադն իր կարիերայի 4-րդ օլիմպիական ոսկին նվաճեց: Փհենչհանում նա հաղթող է դարձել նաև հետապնդման մրցավազքում:
Երրորդ տեղը գրավեց ու բրոնզե մեդալի արժանացավ հռչակավոր նորվեգացի Էմիլ Հեգլե Սվենդսենը: Նա վերջին պահին շրջանցեց Էրիկ Լեսերին: