ԵՄ-ից 17 միլիոն եվրոյի չափով աջակցություն 5 ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու համար
Նմանատիպ
Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը կարևորագույն օրակարգային հարց է Հայաստանի և Եվրոպական Միության համագործակցության շրջանակում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 20-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
«2017 թվականին հաստատվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-19 թվականների գործողությունների ծրագիրը: Ինքնին ծրագիրը ձևավորվել է քաղաքացիական հասարակության սերտ համագործակցության արդյունքում: Կատարվել է 96 գործողություն մարդու իրավունքների բոլոր ոլորտներում»,- ասաց Հարությունյանը:
Նրա խոսքով` Հայաստանը աջակցություն է ստանալու Եվրամիությունից 17 միլիոն եվրո չափով:
«Դա ընդհանուր տարիներին նախատեսվող գումարն է և այն վերաբերում է աջակցության 5 տարբեր ոլորտներին` ընտրական համակարգի բարելավման, խոշտանգումների կանխարգելման, կանանց և տղամարդկանց իրավահավասարության ապահովման, խտրականության դեմ պայքարի և երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտներում»,– ասաց Հարությունյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում