Հայաստանի հավաքականի առաջին մարզումը (տեսանյութ)
Նմանատիպ
Հայաստանի հավաքականը սկսել է նախապատրաստվել Էստոնիայի (մարտի 24) ու Լիտվայի (մարտի 27) ընտրանիների դեմ ընկերական խաղերին:
Արթուր Պետրոսյանի թիմն առաջին մարզումն է անցկացրել, որի տեսանյութը ներկայացրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Մարզումից առաջ մարզիչը ներկայացրել է հավաքականի նոր հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանին, ում մայրը հայ է, իսկ հայրը` արգենտինացի: 22-ամյա ֆուտբոլիստը ծնվել է Բուենոս Այրեսում և այժմ հանդես է գալիս բարձրագույն խմբի «Ատլետիկո Ուրական» թիմում:
Պետրոսյանը նաև ողջույնի խոսք է ասել «Մարիտիմուի» կիսապաշտպան Գևորգ Ղազարյանին, ով մեկ տարի առաջ ստացած ծանր վնասվածքից հետո առաջին անգամ հրավիրվել է հավաքական:
Մարզումից հետո Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է պատանեկան հավաքականի ֆուտբոլիստներին, խորհուրդներ տվել ու պատասխանել նրանց հարցերին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում