10.1 C
Yerevan

ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել Կարեն Կարապետյանին արդյունավետ աշխատանքի համար

Նմանատիպ

Միջազգային ամփոփ լրահոս․ Մարտի 23

Times.am-ը ամփոփում է անցնող օրը և ներկայացնում աշխարհում ու...

Թուրքիայի բանակն ապրիլին կհամալրվի սեփական արտադրության տանկերով

Թուրքիայի զինված ուժերը ապրիլի 23-ին՝ Ազգային ինքնիշխանության օրը, առաջին...

Համաշխարհային բանկը հաշվել է, թե որքան գումար կպահանջվի Ուկրաինայի տնտեսությունը վերականգնելու համար

Ուկրաինայի տնտեսության վերականգնումը ռուսական ավելի քան մեկ տարվա ագրեսիայից...

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել րոպեներ առաջ կառավարության հրաժարականը ներկայացրած Կարեն Կարապետյանին բեղմնավոր և արդյունավետ աշխատանքի համար: Այս մասին Սարգսյանը հայտնեց Կարապետյանի հետ հանդիպումից հետո ԶԼՄ-ների հետ զրույցում:

«Մի քանի րոպե առաջ հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրել է իր և կառավարության հրաժարականը: Առաջնորդվելով ՀՀ Սահմանադրությամբ՝ ընդունել եմ հրաժականը և ստորագրել համապատասխան հրամանագիրը՝ հանրապետության նախագահի առաջին հրամանագիրը, որով այս պահից Կարեն Կարապետյանը և կառավարությունը շարունակելու են իրենց գործունեությունը՝ որպես գործող կառավարություն:

Կարճ զրույցի ընթացքում ես պարոն Կարապետյանին ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեցի իր վերջին շրջանի գործունեության, բեղմնավոր և արդյունավետ աշխատանքի համար: Հույս հայտնեցի ու նաև վստահ եմ, որ Կարեն Կարապետյանը ոչ միայն այս կարճ ժամանակահատվածում շարունակելու է աշխատանքը որպես ժամանակավոր կառավարության ղեկավար, այլեւ՝ հետագայում ևս այս կամ այն ձևով իր ներդրումն է բերելու և՛ կառավարությունում, և՛ Հայաստանի Հանրապետությունում, քանի որ տաղանդավոր մարդիկ, տաղանդավոր գործիչները, ինչպիսին Կարեն Կարապետյանն է, ցավոք սրտի շատ չեն: Հուսամ՝ ապագայում ավելին կլինեն: Կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել և հաջողություն մաղթել»,- ասաց Սարգսյանը:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 9-ին երդմնակալությունից հետո ստորագրել է առաջին հրամանագիրը՝ ՀՀ կառավարության հրաժարականն ընդունելու մասին: ՀՀ Սահմանադրության համաձայն՝ կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր Կառավարության կազմավորումը: Ապրիլի 9-16-ը ՀՀ վարչապետի թեկնածուի առաջադրման ժամկետն է, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանը բաց անվանական քվեարկությամբ կընտրի ՀՀ վարչապետին:

 

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Միջազգային ամփոփ լրահոս․ Մարտի 23

Times.am-ը ամփոփում է անցնող օրը և ներկայացնում աշխարհում ու...

Թուրքիայի բանակն ապրիլին կհամալրվի սեփական արտադրության տանկերով

Թուրքիայի զինված ուժերը ապրիլի 23-ին՝ Ազգային ինքնիշխանության օրը, առաջին...

Համաշխարհային բանկը հաշվել է, թե որքան գումար կպահանջվի Ուկրաինայի տնտեսությունը վերականգնելու համար

Ուկրաինայի տնտեսության վերականգնումը ռուսական ավելի քան մեկ տարվա ագրեսիայից...