10.1 C
Yerevan

Գեղարքունիքի մարզի բնակչուհին սպային այլ զորամաս տեղափոխելու պատրվակով խաբեությամբ գումար է հափշտակել

Նմանատիպ

Կարոն՝ Արցախյան պատերազմում կյանքի ճանապարհը փակել չթողած հրամանատարը

«Իմ կուսակցությունը իմ երկիրն է ու ժողովուրդը». Կարո Կարո Քահքեջյանն...

Երևանն ու Անկարան զբոսաշրջային շրջանից առաջ կբացեն սահմանը օտարերկրացիների համար

Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները վերահաստատել են այս տարի մինչև...

Ադրբեջանցիները կրակ են բացել խաղողայգիներում աշխատող մարդկանց վրա. Արցախի ՆԳՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է տարածել հերթական ապատեղեկատվությունը, թե...

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են, որ 2015թ-ի հունվար ամսին Գեղարքունիքի մարզի բնակչուհի ոմն Նելլին, ներկայանալով որպես ՀՀ ՊՆ զինծառայող` կոչումով գնդապետ, և վստահություն ձեռք բերելու համար իր ամուսնուն՝ Գ.Շ-ին, ներկայացնելով որպես գեներալ, ՀՀ ՊՆ N զորամասի սպա Ս. Թ.-ին իր բնակավայրին մոտ որևէ զորամաս տեղափոխելու պատրվակով վերջինիս հայր՝ Վ. Թ.-ից կանխիկ ստացել է խոշոր չափի՝ 1.000.000 ՀՀ դրամ գումար և խաբեությամբ հափշտակել այն:

Ինչպես տեղեկաքցրին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից, Վ. Թ.-ն այդ գումարը տալու համար «Արտշինինվեստ» բանկում գրավադրել է իր տունը:

Դեպքի վերաբերյալ քաղաքացիներ Վ. Թ.-ն և Ս. Թ.-ն ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում տվել են գրավոր հաղորդում, որի հիման վրա նախապատրաստվում են նյութեր:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ ոմն Նելլին հանդիսանում է Գեղարքունիքի մարզի բնակիչ, 1959թ-ի ծնված Քնարիկ Վոլոդիայի Սուքիասյանը: Վերջինս ՀՀ ՊՆ զինծառայող չի հանդիսանում:

Ռազմական ոստիկանությունը ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ հակաօրինական գործողությունների

spot_imgspot_img