Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթի մասնակիցները լարված իրավիճակ են ստեղծել «Փեթակ» առևտրի կենտրոնի մոտ: Հավաքի մասնակիցները ցանկանում են մուտք գործել առևտրի կենտրոն, սակայն իրավապահները, կասեցրել են նրանց մուտքը: Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ցանկանում է մուտք գործ առևտրի կենտրոն ու առևտուր անել: Նրան դա դեռ չի հաջողվում:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը վկայակոչում է «Հավաքների ազատության մասին» օրենքը, ըստ որի՝ երթի մասնակիցներն անհամաչափ սահմանափակում են այլոց տեղաշարժման ազատությունները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երթի մասնակիցները քիչ առաջ «Սուրմալու» առևտրի կենտրոնում էին: Ցուցարարները առևտրականներին գործադուլի կոչ էին անում:
Նրանք Կառավարության 3-րդ շենքի դիմացից քայլերթով Հանրապետության փողոցից շարժվել էին դեպի Արշակունյաց պողոտա:
Նիկոլ Փաշինյանը ընթացքում հայտարարեց, որ 19:00-ին կրկին սպասվում է հանրահավաք Հանրապետության հրապարակում: