Ազգայնականները որոշել են Թուրքիայի նախագահական ընտրություններում առաջադրել Էրդողանի թեկնածությունը
02/05/2018 17:40
Նմանատիպ
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը որոշում է կայացրել նախագահական ընտրություններին առաջադրել գործող նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Խմբակցության հանդիպումը տեղի է ունեցել դռնփակ: Ակնկալվում է, որ ազգայնականները Բարձրագույն ընտրական հանձնաժողովին կդիմեն մայիսի 4-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում