Գարո Փայլանն ու Սելինա Դողանը շնորհավորել են հայ ժողովրդին
10/05/2018 14:54
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, Times.am: Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորներ Գարո Փայլանը և Սելինա Դողանը շնորհավորանքներ են հղել Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ:
«Հայ ժողովուրդը հաղթեց ժողովրդավարության համար պայքարում: Շնորհավորում եմ»,- գրել է քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Փայլանը:
Իսկ քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության պատգամավոր Սելինա Դողանը նշել է. «Հայաստանում տեղի են ունենում զարգացումներ, որոնք կանցնեն համաշխարհային ժողովրդավարության պատմության մեջ: Փոփոխության և ժողովրդավարության՝ ժողովրդի պահանջի դիմաց որևէ ուժ չի կարող կանգ առնել: Շնորհավոր այս պահանջի համար պայքարի առաջնորդների և ժողովրդի հաղթանակը»։Պատգամավորը գրառման վերջում թողել է «Կեցցե Հայաստանը» հաշթագը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում