Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով
16/05/2018 12:32
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, Times.am: Մայիսի 16-19-ն Հայաստանի առավելապես հյուսիսային շրջաններում, մայիսի 20-21-ը շրջանների զգալի մասում հատկապես կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 17-20-ը կբարձրանա 3-4 աստիճանով: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Երևան քաղաքում`
Մայիսի 16-19-ը՝ կեսօրից հետո, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 20-21-ը՝ կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-18 մ/վ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում