Ստեփան Մնացականյանը կշարունակի գործունեությունը վիճակագրական կոմիտեի նախագահի պաշտոնում
17/05/2018 12:46
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը 2018 թվականի մայիսի 21-ից Ստեփան Մնացականյանին կրկին կնշանակի ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ՝ վեց տարի ժամկետով: Այդ մասին որոշումն ընդունվեց գործադիրի նիստում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, որոշմամբ վեց տարի ժամկետով նշանակվեցին նաև ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում