Շիրակի մարզում անցկացվեցին «Մայիսյան հերոսամարտերի արտացոլումը մշակույթում» խորագրով համերգ-դասախոսույուններ
Նմանատիպ
«Ծիրանափող» մշակութային երիտասարդական ՀԿ-ն և Գյումրու ժողգործիքների պետական նվագախումբը Շիրակի մարզի Գյումրի, Ամասիա և Մարմաշեն համայնքներում մայիսի 14-16-ն իրականացրել է «Մայիսյան հերոսամարտերի արտացոլումը մշակույթում» խորագրով ծրագիրը, որը նպատակ ունի ոգեշնչելու Շիրակի մարզի 3 համայնքների հայ պատանիներին ու երիտասարդներին, ծանոթացնելու հայ ժողովրդի հերոսական անցյալին։
Ծրագիրը համերգ-դասախոսության ձևաչափով էր։ Մշակութաբան-փորձագետի կողմից նախապես հավաքագրվել է տեղեկատվություն մայիսյան մարտերի, հերոսների, ինչպես նաև մշակույթում հերոսամարտերի արտացոլման մասին։ Գյումրու ժողգործիքների պետական նվագախմբի կողմից էլ մշակվել է համերգային ծրագիր, որի հիմքում ընկած է հավաքագրված տեղեկատվությունը, ինչպես նաև՝ մայիսյան հերոսամարտերի հետ կապված ազգային-հայրենասիրական երգեր: Հրավիրված միջոցառումների շնորհիվ այս ամենին հաղորդակից դարձավ Շիրակի մարզի մոտ 1000 պատանի և երիտասարդ։
«Ծիրանափող» ՀԿ-ի նախագահ Ղարիբ Հարությունյանը նկատում է, որ դպրոցականների, երիտասարդների շրջանում մայիսյան հերոսամարտերի վերաբերյալ տեղեկացվածության որոշակի մակարդակ կա, սակայն դա բարձրացնելու, նոր սերնդի մոտ մայիսյան հաղթանակների մասին խոսելու անհրաժեշտություն կա։ Եվ նման ինտերակտիվ միջոցառումներն օգնում են տեղեկացվածության բարձրացմանը։ Այսօր ավելի քան երբևէ Հայաստանը կարիք ունի հայրենասեր ու նվիրված երիտասարդների, ովքեր սրտացավ կլինեն երկրի խնդիրների ու ապագայի հանդեպ: «Մայիսյան հերոսամարտերի արտացոլումը մշակույթում» ծրագիրը իրականացվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն
Աղբյուր՝ Aravot.am:
Հետևեք մեզ նաև Telegram-ում