Արթուր Վանեցյանը հանձնարարել է ԱԱԾ մարմիններում կատարել կառուցվածքային փոփոխություններ
19/05/2018 19:19
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության ծառայությունում կառուցվածքային փոփոխություններ են կատարվելու: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Հանձնարարել եմ, որ ազգային անվտանգության մարմիններում կառուցվածքային փոփոխություններ կատարվեն, որոնք առաջին հերթին կապված են վարչապետի հանձնարարության հետ: Կարևոր հանգամանք է, որ ԱԱԾ մարմինների կառուցվածքը պահպանում է խորհրդային տարիների պատկերը, հիմա պետք է փոխել, որ այսօրվա պահանջներին համահունչ ու արդյունավետ լուծում տանք», -հայտարարել է Վանեցյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում