Կաղնին

Կաղնին

Կաղնու մի նոր տունկ աչքերը բացեց
Եվ հսկա կաղնուն ջերմ ողջույն տվեց:
– Պա՞պն ես իմ, գուցե, – այսպես հարցրեց:
Ժպտաց ծեր կաղնին, խոնարհ ողջունեց.
– Դու իմ պտուղն ես, – նա պատասխանեց,-
Դեռ պիտի աճես, պիտի ամրանաս,
Քո պապերի պես իմաստուն դառնաս,
Եվ երբ իմանաս քո արմատների արժեքն իսկական,
Դու կհասկանաս իմատությունը մեր լինելության:

Գագիկ ՓԱՐՎԱՆՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում