Կապիտանի դին հայտնաբերվել է զորամասի ննջարանում
27/05/2018 15:28
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, Times.am: ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի կապի վաշտի ննջարանում՝ կրծքավանդակի շրջանում ստացած միջանցիկ հրազենային գնդակային մահացու վիրավորումով մայիսի 26-ի ժամը 13:00-ի սահմաններում հայտնաբերվել է կապիտան Հմայակ Հակոբի Հակոբյանը:
Ըստ աղբյուրի՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու կապիտան Հմայակ Հակոբյանի մահվան հանգամանքները:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ` զինծառայողի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում