Կորել է առանց հետքի
05/06/2018 12:40
Նմանատիպ
Ճերմակ թամբ ունի բակի
Կարուսելի կապույտ ձին,
Ճերմակ մուշտակը հագի`
Ամպը նետել է գետնին:
Ճերմակ ու լուռ է բակը,
Մանկան ոչ մի ճիչ ու ձայն,
Ձյունառատ գլխի ամպը
Փաթիլվում է դեռ անձայն:
Ձյունը հասել է ծնկին,
Ճամփան փակ է ձիուկի,
Ամպագույն է կապույտ ձին,
Կորել է առանց հետքի…
Հասմիկ ԱՋԱՄՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։