Նադալ-Շվարցման խաղը հետաձգվել է
07/06/2018 11:26
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Թենիսի «Ռոլան Գարոս»-ի տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակիչի հանդիպումը հետաձգվել է:
Տղամարդկանց կիսաեզրափակիչի ուղեգրի համար պայքարում էին արգենտինացի Դիեգո Շվարցմանը և Ռաֆայել Նադալը: Առաջին սեթից հետո, երբ 4:6 հաշվով հաղթում էր Շվարցմանը, տեղատարափ անձրևի պատճառով խաղը հետաձգվել է: Այն կկայանա հունիսի 7-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում