Պորոշենկոն և Պուտինը պայմանավորվածություն են ձեռք բերել
09/06/2018 16:49
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է Ուկրաինայի նախագահի լրատվական ծառայությունից:
Պորոշենկոն ու Պուտինը պայմանավորվել են, որ մոտակա ժամանակները երկու երկրների Մարդու իրավունքների պաշտպանները երկկողմ կայցելեն կալանավորվածներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում