«Ժամանակ». Հայց ընդդեմ Հայաստանի
Նմանատիպ
«Ժամանակ» թերթը գրել է. ««Լիդիան Արմենիա» ընկերությունը հայց է պատրաստում Լոնդոնի արբիտրաժային դատարան ներկայացնելու համար, որով պահանջելու է Հայաստանի իշխանություններին վճարել 2 մլրդ դոլար: «Լիդիանի» հայցի հիմքում ընկած է այն հիմնավորումը, որ իշխանությունը չի կարողանում ապահովել աշխատանքի համար ընդունելի պայմաններ, որի պատճառով ընկերությունը միլիոնավոր դոլարների վնասներ է կրում: Ստացվել է մի իրավիճակ, որ «Լիդիան Արմենիայի» համար ևս շահավետ է չաշխատելը, քանի որ հանքը չշահագործելով կարող է ավելի մեծ եկամուտ ստանալ, քան այն շահագործելով: Միակ տուժողը լինելու է Հայաստանի հասարակությունը, որը ստիպված է լինելու երկրի տարեկան բյուջեի մոտ 70 տոկոսը կազմող գումար վճարել, և պետությունը, որը կկորցնի հուսալի գործընկերոջ վարկանիշը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում