ՊՊԾ գնդի գրավման գործով պաշտպանը միջնորդություն է ներկայացրել Սեդրակ Նազարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով ամբաստանյալ Սեդրակ Նազարյանի պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդություն է ներկայացրեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի դատավոր Մեսրոպ Մակյանին` իր պաշտպանյալի խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխելու վերաբերյալ:
Լուսինե Սահակյանն ասաց, որ Ազգային Ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգմավորներ Նաիրա Զոհրաբյանը և Միքայել Մելքումյանը անձնական երաշխավորություն են ներկայացրել ամբաստանյալ Սեդրակ Նազարյանի խափանման միջոցը փոխելու համար, և ներկայացրեց փաստաթուղթը:
Պաշտպանը նաև խնդրեց դատարանին, որպեսզի հաշվի առնի իր պաշտպանյալի առողջական խնդիրները:
Ամբաստանյալի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ հարցը կքննվի այն ժամանակ, երբ կներկայանան պատգամավորները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում