Մահացել է Ստանիսլավ Գովորուխինը
14/06/2018 14:40
Նմանատիպ
Մերձմոսկովյան Բարվիխա առողջարանում առավոտյան 82 տարեկանում մահացել է ՌԴ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Ստանիսլավ Գովորուխինը: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այդ մասին Պետդումայի նիստում ասել է խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը: Գովորուխինը նաև Պետդումային մշակույթի հարցերի կոմիտեի նախագահն էր:
Ռեժիսորը մահացել է ծանր, երկարատև հիվանդությունից հետո:
Գովորուխինը 82 տարեկան էր, նկարահանել է մի շարք հայտնի ֆիլմեր՝ «Հանդիպման վայրը փոխել չի կարելի», «Ուղղահայաց», «Վորոշիլովյան հրաձիգը» և այլն:
Աղբյուր՝ Panorama.am:
Հետևեք մեզ նաև Telegram-ում